դետք

Առանց ԱՄՆ-ի օգնության Կիևը կարող է մինչև 2024-ի վերջ պարտվել պատերազմում. ԿՀՎ ղեկավար

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը հայտարարել է, որ Ուկրաինան միանգամայն ի վիճակի կլինի պաշտպանելու իրեն ԱՄՆ-ի օգնությամբ, բայց եթե օգնությունն այժմ չհաստատվի Կոնգրեսում, երկիրը կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

Կապիտոլիումում գտնվող Ջորջ Բուշի նախագահական կենտրոնում ունեցած ելույթում վերջինս հորդորել է օրենսդիրներին հաստատել օրինագիծը, որը միլիարդավոր դոլարներ կտրամադրի Ուկրաինային:

«Ինչպես գործնականում, այնպես էլ հոգեբանական առումով ռազմական օգնությունը կապահովի, որ ուկրաինացիները գտնվեն լավ դիրքերում և դրանք պահպանեն 2024 թվականի ընթացքում ու մարտահրավեր նետեն Պուտինի ամբարտավան տեսակետին, որ ժամանակն իր կողմից է»,- ասել է նա:

Բըրնսը հավելել է, որ եթե օգնությունը չհաստատվի Կոնգրեսի կողմից, պատկերը շատ ավելի մռայլ կլինի։

«Կա շատ իրական վտանգ, որ ուկրաինացիները կարող են պարտվել մարտի դաշտում մինչև 2024 թվականի վերջը, կամ որ Պուտինը կհայտնվի այնպիսի դիրքում, երբ, ըստ էության, կարող է թելադրել քաղաքական կարգավորման պայմանները»,- եզրափակել է նա։

 

Добавить комментарий

From the author