detq

Իսրայելի և Իրանի միջև կայուն հակամարտության վտանգ կա. Թուրքիայի ԱԳՆ

Հեղինակ
Անուշ Մուրադյան

Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը կարող է վերաճել կայուն հակամարտության։ Այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Վտանգ կա, որ այն լարվածությունը, որը սկսվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա իսրայելական հարձակումից հետո, վերջին իրադարձությունների արդյունքում կարող է վերածվել կայուն հակամարտության: Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին: Կոչ ենք անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել ավելի լայն հակամարտությունների»,- նշված է հայտարարության մեջ։

Ըստ հաղորդագրության` միջազգային հանրության առաջնահերթությունը պետք է լինի Գազայում կոտորածի դադարեցումը և Պաղեստին պետության ստեղծմամբ տարածաշրջանում մշտական խաղաղության ապահովումը։

Добавить комментарий

From the author