detq

Ռայիսին զգուշացնում է՝ եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է՝ եթե Իսրայելում սխալվեն և հարձակվեն Իրանի տարածքի վրա, նրանք կհայտնվեն բոլորովին այլ պայմաններում: Ըստ «Դետք»-ի՝ իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Ռայիսին ասել է Պակիստանի Լահորի համալսարանում իր ունեցած ելույթում։

Նա շեշտել է, որ Իրանի և Պակիստանի ժողովուրդները կիսում են պաղեստինյան ազգի պաշտպանությունը՝ որպես ընդհանուր կրոն:

Իրանի նախագահը հիշեցրել է, որ ապրիլի 13-ին Իրանի զինված ուժերը պատասխան հարված են հասցրել Իսրայելին ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման համար։

«Իրանի մեծ ժողովուրդը պատժեց սիոնիստական ​​ռեժիմին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման համար, ինչը հակասում էր միջազգային բոլոր օրենքներին։ Եթե ​​սիոնիստները սխալվեն ու հարձակվեն իսլամական Իրանի տարածքի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվեն։ Հայտնի չէ՝ ինչ կմնա սիոնիստական ​​ռեժիմից»,- եզրափակել է նա։

Comment for news

From the author