frtg

Ալիևն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը և Գերմանիայի  կանցլեր Օլաֆ Շոլցը համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել։

«Ինչ վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը, մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները։ Հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ղազախստանում. քայլեր ենք ձեռնարկում խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող գործընթացի արդյունքում սկսվել է սահմանների սահմանազատման գործընթացը։ Մեզ է վերադարձվում «1990 և 1992 թվականներին օկուպացված 4 ադրբեջանական գյուղ»»,- ասել է Ալիևը։

Նա կարծում է, որ «խաղաղության» հասնելու շատ լավ հնարավորություններ կան` նշելով, որ պատրաստ են համագործակցել այն երկրների հետ, որոնք ցանկանում են օգնել այս բոլոր աշխատանքներում. «Հուսով ենք, որ շուտով դրական քայլեր կձեռնարկվեն այս ուղղությամբ։ Մենք հատկապես բարձր ենք գնահատում Գերմանիայի աջակցությունն այս հարցում»։ 

Ադրբեջանն իբրև «խաղաղության» է ձգտում` անընդմեջ անհիմն պահանջներ ներկայացնելով, սադրանքների դիմելով և տարածաշրջանում անկայունություն ստեղծելով։ 

Добавить комментарий

From the author