detq

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման մեկնարկը դրական քայլ է. Ալիև

Հեղինակ
Անուշ Մուրադյան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ապրիլի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի ձեռք բերված համաձայնությունը երկկողմ բանակցությունների արդյունք է երկխոսության և փոխըմբռնման պայմաններում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։

Ալիևն ընդգծել է, որ սահմանազատման գործընթացից հետո սահմանագծման աշխատանքների մեկնարկը դրական քայլ էր։

Նշենք, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան երեկ հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Добавить комментарий

From the author