դետք

ԻՀՊԿ-ն հայտնում է նոր կամիկաձե անօդաչուի ստեղծման մասին

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստեղծել է նոր կամիկաձե անօդաչու թռչող սարք։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Իրանական նոր անօդաչուի անունը դեռ չի հրապարակվում։ Ակնկալվում է, որ այն զգալիորեն կբարձրացնի Իրանի ցամաքային զորքերի մարտական հնարավորությունները։

Հաղորդվում է, որ իրանական նոր ԱԹՍ-ն նման է ռուսական «ZALA Lancet» անօդաչու թռչող սարքին։ Ըստ լրատվամիջոցի՝ այս զենքը լայնորեն օգտագործվում է դարանակալումների դեմ պայքարում։

Նշենք, որ էլեկտրաօպտիկական համակարգեր և ներկառուցված մարտագլխիկ ունեցող «թափառող» ԱԹՍ-ն լայնորեն կիրառվում է ցամաքային մարտերում։ Նման անօդաչուները պտտվում են որոշակի տարածքի վրա մինչև թիրախ հայտնաբերելը։

Հաշվի առնելով դրանց փոքր չափսերը՝ ցամաքային զորքերն իրենք կարող են փոխադրել այս ԱԹՍ-ները և օգտագործել տարբեր գործողություններում:

Добавить комментарий

From the author