detq

Ռուսական զորքերը շփման գծի ողջ երկայնքով շարունակում են ճեղքել հակառակորդի դիրքերը. Շոյգու

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՊՆ-ում կայացած խորհրդակցության ընթացքում խոսել է Ուկրաինայում ռուսական բանակի գրանցած հաջողությունների և տարածքային ձեռքբերումների մասին։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Շոյգուն հայտնել է, որ 2024-ի սկզբից ի վեր ռուսական զինուժն իր վերահսկողության տակ է վերցրել 547 քառակուսի կմ տարածք։

«Ռուսական զորքերը շփման գծի ողջ երկայնքով շարունակում են ճեղքել հակառակորդի դիրքերը: Ուկրաինական զինված ուժերը փորձում են կառչել որոշակի գծերից, սակայն մեր գրոհների հետևանքով ստիպված են նահանջել։ Տարեսկզբից մեր երկրի նոր շրջաններում վերահսկողության տակ ենք վերցրել 547 քառակուսի կիլոմետր տարածք»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ Ուկրաինան և միջազգային հանրության մեծամասնությունը չեն ճանաչում ուկրաինական տարածքները Ռուսաստանի Դաշնության մաս հայտարարելու մասին Մոսկվայի որոշումը:

Добавить комментарий

From the author