դետք

Թուրքիան մտադիր չէ ռուսական «S-400» համակարգերը փոխանցել Ուկրաինային

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ իր «S-400» համակարգերը փոխանցել որևէ երկրի, այդ թվում՝ Ուկրաինային: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասել է CNN-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում։

Հաղորդավարի այն հարցին, թե արդյոք կա՞ այդ համակարգերն Ուկրաինային փոխանցելու խնդրանք, Գյուլերը հետևյալ կերպ է պատասխանել․ «Մենք չենք պատրաստվում որևէ մեկին փոխանցել մեր «S-400» ՀՕՊ համակարգերը»:

Յաշար Գյուլերը նաև անդրադարձել է Հունաստանի կողմից 5-րդ սերնդի գերժամանակակից «F-35» կործանիչներ գնելու վերաբերյալ հարցին։ Թուրք նախարարի համոզմամբ՝ Հունաստանի «F-35» կործանիչները փաստացի չեն կարող դիմակայել Թուրքիայի օդուժին Էգեյան ծովում։

«Մեր KAAN-ն արդեն ճանապարհին է: Մենք կստեղծենք մեր սեփական ինքնաթիռը։ Հայտնի չէ, թե մեր ամերիկացի ընկերներն ինչ որոշում կկայացնեն «F-35»-ի հետ կապված, և տեղական ինքնաթիռները կսկսեն ծառայության անցնել ճիշտ ժամանակին»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ 2021-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիային դուրս էր թողել «F-35» ինքնաթիռների համատեղ արտադրության ծրագրից, որի պատճառն այդ երկրի կողմից ավելի վաղ ՌԴ-ից «S-400» համակարգերի գնումն էր։

Добавить комментарий

From the author