դետք

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս է` ռազմական բեռներ չեն մատակարարվում

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս է, ինչ ռազմական բեռներ չեն մատակարարվում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է բրիտանական «Independent» պարբերականը, որն ուսումնասիրել է Ղրիմի կամրջի արբանյակային լուսանկարները։

«Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կամրջով գրեթե շարժ չկա, հետևաբար այն կարող է արդյունավետ թիրախ չլինել ուկրաինական զորքերի համար, որոնք զինամթերքի անբավարարություն ունեն»,- ասվում է հոդվածում։

Նշվում է, որ միայն փետրվարի 29-ին է նկատվել ռուսական մեկ բեռնատար գնացք՝ վառելիքի մոտ 55 վագոնով, իսկ մարտին և ապրիլին որևէ շարժ չի եղել։

«Molfar» ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ստարոսեկը լրատվամիջոցին հայտնել է, որ Կերչի կամուրջը չօգտագործելու որոշումը ռուսական զինված ուժերին մատակարարելու համար համընկել է Ռոստովի մարզում Թամանով բեռնափոխադրումների աճին։ Նրա համոզմամբ՝ Կիևն այժմ պետք է ուշադրությունը կենտրոնացնի Մելիտոպոլի, Բերդյանսկի և Մարիուպոլի վրա, որտեղ Ռուսաստանը նոր երկաթուղի է անցկացնում, որպեսզի այդ տարածքները կապի Ղրիմի և Ռուսաստանի հետ։

Ստարոսեկը հավելել է, որ նոր երկաթուղին Մելիտոպոլից մինչև Բերդյանսկ ու Մարիուպոլ և հետո մինչև Ռոստով Ռուսաստանում, հավանաբար, օգտագործվելու է ռուսական զորքերի կողմից նոր հարձակման համար, որը, ինչպես սպասում են շատերը, կարող է սկսվել ամռանը։

Добавить комментарий

From the author