detq

Հայաստանի ԱԳ նախարարի հետ այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին․ Բայրամով

Հեղինակ
Անուշ Մուրադյան

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ալմաթիում Ղազախստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածության ֆոնին այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին։

Բայրամովը նաև շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղ գործընթացի առաջմղմանն աջակցելու համար:

#Դետքի_հետագծով

Նշենք, որ այս ընթացքում ադրբեջանական մամուլում ակտիվորեն լուսաբանվում են Հայաստանի ներքաղաքական իրադրությանը վերաբերող գործընթացները։

Չպետք է տրվել թշնամու քարոզչությանը, և  չպետք է թույլ տալ, որ ադրբեջանական «ուղերձները», այն էլ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ, ներթափանցեն Հայաստանի ներքաղաքական խոսույթ։

Добавить комментарий

From the author