detq

​​​​​​​Իրանը ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը, եթե իր գոյությանը վտանգ սպառնա. Խարազի

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին հայտարարել է՝ Իրանը ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը, եթե իր գոյությանը վտանգ սպառնա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին նա ասել է արաբական «Al Jazeera​​​​​​​» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Մենք միջուկային ռումբ ստեղծելու որոշում չունենք, բայց եթե Իրանի գոյությանը վտանգ սպառնա, այլ ելք, քան մեր ռազմական դոկտրինը փոխելը, չի մնա»,- ասել է իրանցի խորհրդականը։

Քամալ Խարազին շեշտել է՝ եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի:

Պատասխանելով Գազայի պատերազմին վերաբերող հարցերին՝ նա ասել է, որ Իսրայելը կշարունակի ագրեսիան՝ առանց սպասելու ՀԱՄԱՍ-ի դիմադրության շարժման համաձայնությանը։

«ՀԱՄԱՍ-ը ցանկանում էր բարի կամք դրսևորել, բայց դուք ականատես եղաք, որ իսրայելական ռեժիմը, ի պատասխան ՀԱՄԱՍ-ի բարի կամքի, որոշեց ուժ կիրառել»,- նշել է նա՝ անդրադառնալով Կատարի և Եգիպտոսի հրադադարի առաջարկի վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի համաձայնության թեմային:  

Добавить комментарий

From the author