դետք

«Ղազախի օկուպացված հողերի վերադարձը մեր հերթական հաղթանակն է». Ալիև

Հեղինակ
Անուշ Մուրադյան

«Ղազախի օկուպացված հողերի վերադարձը, մեր պայմաններով սահմանազատումը և սահմանագծումը մեր հերթական հաղթանակն են»,- այս մասին մայիսի 10-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ղազախի հողերը վերադարձվում են մեզ առանց մեկ կրակոցի,- շեշտել է Բաքվի բռնապետը, ապա հավելել,- մենք թշնամուն իր տեղը ցույց տվեցինք, և այսօր թշնամին ուժասպառ է մեր առաջ։ Այսօր առանց այլ միջոցների դիմելու անհրաժեշտության, բացառապես մեր պահանջով վերադարձվում են Ղազախի չորս գյուղերը. տեսնում եք` ինչպես պետք է լինի։ Այսուհետ այդպես է լինելու»։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանի նախագահն իր ելույթում կրկին հանդես է գալիս ընդգծված հայատյացությամբ։ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները և սպառնալիքները տարածաշրջանում շարունակաբար անկայունություն են ստեղծում։

Добавить комментарий

From the author