Hayrapetyan

Պատկերացնում ե՞ք, Արցախում բռնի տեղահանում իրականացրած կողմը գոհ է՝ ինչպես է Փաշինյանը լուծում Արցախի հայերի խնդիրները. Տաթևիկ Հայրապետյան

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը իր տելեգրամյան ալիքում տեսանյութ է կցել և գրել․ «Բաքվի Հանրապետության (խմբ․) կողմից Փաշինյանին ցուցաբերվող տեղեկատվական աջակցությունը նոր դրսևորումներ է ստանում։

ITV հեռուստաընկերության եթերում խոսում են Ալիևի կարկառուն երկու քարոզիչները՝ պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ու նախկին ԱԳՆ նախարար Թոֆիգ Զուլֆուգարովը։ Երկուսն էլ իրենց աջակցությունն են հայտնում Փաշինյանին՝ նշելով, որ նրա կառավարմանը ոչինչ չի սպառնում, նա գնում է ճիշտ ճանապարհով, ժողովրդի տնտեսական վիճակը լավ է, բողոքելու իմաստ չկա։ Մուսաբեկովն անգամ ասում է, որ Փաշինյանը շատ լավ լուծում է փախստականների խնդիրները։ Պատկերացնում ե՞ք, Արցախում բռնի տեղահանում իրականացրած կողմը գոհ է, թե ինչպես է Փաշինյանը լուծում Արցախի հայերի խնդիրները։ Սա աննախադեպ անհեթեթ իրավիճակ է։

Զուլֆուգարովն էլ շեշտում է, որ ՌԴ-ին հարմար է Փաշինյանի մնալն իշխանության, ուստի նրա դեմ այս ակցիաներն օգուտ չեն տա։

Ինչ խոսք, ժամանակին հայ ժողովրդի մեծ սերը վայելող ու այդ ժողովրդի բոլոր հույսերն ու ակնկալինքները հօդս ցնդեցնող Փաշինյանը հիրավի ձեռք է բերել կարևոր հենարան այս ընթացքում, և այդ հենարանը Բաքուն է․․․»։

Добавить комментарий

From the author