hyuj

Ալիևն անդրադարձել է սահմանազատման գործընթացին

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Մայիսի 19-ին Իրանի ու Բաքվի պետական ​​սահմանին տեղի է ունեցել Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը: Ալիևը մեկնել է Իրան՝ Արաքս գետի ամբարտակի բացման արարողությանը մասնակցելու։

Բաքվի բռնապետը նշել է, որ կմասնակցեն մի նախագծի բացմանը, որը մեծ նշանակություն ունի երկու երկրների համար, ըստ նրա` կարևորն այն է, որ Իրանը և Բաքուն այսօր դրսևորում են համատեղ քաղաքական կամք և միասին լինելու պատրաստակամություն հայտնում։

Ալիևը ելույթ է ունեցել ադրբեջանա-իրանական սահմանին Արաքս գետի վրա գտնվող «Խուդաֆերին» և «Քըզ-քալասը» հիդրոէլեկտրակայանների շահագործման հանձնման արարողությանը։ Նա անդրադարձել է Հայաստանին․ «Կարծում եմ, որ Հայաստանը չպետք է սխալվի։ Տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների անմիջական մասնակցությամբ և կամքով։ Հուսով եմ, որ Հայաստանը, ճիշտ քաղաքականություն վարելով, իր նպաստը կբերի տարածաշրջանային համագործակցությանը, այլ ոչ թե կվնասի դրան»։

Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ Ալիևն ասել է․ «Այժմ ընթանում է Հայաստանի և Բաքվի միջև սահմանների որոշման հարցը։ Մենք տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական արդյունքները։ Դա հույս է տալիս, որ վերջապես երկարատև դադարից հետո երկու երկրների միջև կարող է ստորագրվել խաղաղության համաձայնագիր։ Մենք ողջունում ենք Իրանի աջակցությունն այս հարցում»։

Ալիևի բարձրաձայնած խաղաղության պայմանագիրը որևէ առնչություն չունի իրական խաղաղության հետ։ 

Добавить комментарий

From the author