դետք

Իրանում նախագահական ընտրությունները կկայանան հունիսի 28-ին

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետությունում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին։

Լրատվամիջոցը տեղեկացրել է, որ մայիսի 19-ին Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան կապակցությամբ Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն։

Իրանի նախագահի հետ նույն ուղղաթիռում են եղել արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին, Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը և նախագահի թիկնազորի ղեկավարը։ Ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահի և արտգործնախարի մահվան կապակցությամբ երկրում 5-օրյա սուգ է հայտարարվել։

Добавить комментарий

From the author