սդվ

Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային վարժանքներին Մոլդովայում

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Մոլդովայում սկսվել են ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային վարժանքերը, որոնց շրջանակում կազմակերպվում են արեւմտյան չափորոշիչների համապատասխան զինվորականների պատրաստման աշխատաժողովներ, երկուշաբթի տեղեկացրել են Մոլդովայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, փոխանցում է News.am-ը։

Regex 2024 շտաբային զորավարժանքներում իրականացվելու են մի քանի սցենարներ ընթացիկ տարում։ Առաջին աշխատաժողովը տեղի է ունեցել փետրվարի 16-ից մինչեւ մարտի 1-ը, երկրորդը՝ ապրիլի 22-26-ը։

«Զորավարժանքները կազմակերպվել են ՆԱՏՕ-ի Միավորված ուժերի հրամանատարության աջակցությամբ Նեապոլում (Իտալիա) եւ ուղղված են  զինվորականների պատրաստմանը պլանավորման եւ զորավարժությունների անցկացման արեւմտյան չափորոշիչների համապատասխան, ճգնաժամային իրավիճակների կառավարմանը, բազմազգ միջավայրում ուժերի օպերատիվ համատեղելիության մակարդակի բարձրացմանը եւ գնահատմանը»,- նշվել է հաղորդագրությունում, որը հրապարակվել է ՊՆ կայքում։

Նշվել է, որ միջոցառումը տեղի է ունենալու մայիսի 20-24-ին Գիտության եւ ռազմական հիշողության գործակալությունում, ՆԱՏՕ գործընկեր երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բոսնիա եւ Հերցեգովինայից, Ուզբեկստանից, Եգիպտոսից, Հորդանանից, Բահրեյնի Թագավորությունից, Մարոկկոյից, Ղազախստանից, Պակիստանից, Թունիսից, Մալթայից, Աֆրիկյան Միությունից (Գանա եւ Բենին) եկած մոտ 30 ներկայացուցիչների, ինչպես նաեւ Մոլդովայի ազգային բանակի շտաբի սպաների մասնակցությամբ։

 

Добавить комментарий

From the author