hyuj

Զ. Հասանովը Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է ռազմական համագործակցությունը

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Զաքիր Հասանովը աշխատանքային այցով Թուրքիայում է։ 

Նա այցի շրջանակում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական համագործակցության զարգացման հեռանկարները։ 

Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական ռազմական գործակցությունն ուղղված է տարածաշրջանում անկայունություն հրահրելուն և խաղաղության անվան ներքո իրենց նպատակներն իրագործելուն։ 

Հիշեցնենք, որ Բաքվի Հանրապետությունը մասնակցում է Ստամբուլում և Իզմիրում անցկացվող «EFES-2024» բազմազգ զորավարժությանը, որին մասնակցում է 49 երկրի 1567 զինծառայող: Զորավարժությունը բաղկացած է համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժության և մարտական հրաձգության փուլերից: Այն տևելու է մինչև մայիսի 30-ը:

 

Добавить комментарий

From the author