Ադրբեջանը, շուրջ 30 տարվա հակամարտությունների և Հայաստանի կողմից իր հողերի օկուպացիայի արդյունքում, տառապում է իր տարածքների ականազերծման խնդրից և աշխարհի ամենաաղտոտված երկրների շարքում է։ Ըստ նախնական գնահատականների՝ երկրի մոտ 12 տոկոսն աղտոտված է 1,5 միլիոն ականներով և անհայտ քանակությամբ չպայթած զինամթերքով:

2020 թ. պատերազմից հետո մեր քաղաքացիներից 361-ը դարձել են ականների զոհ. Ալիև

Հեղինակ
Անգին Խաչատրյան

Բաքվի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը «Շրջակա միջավայրի վրա հանքերի ազդեցության նվազեցում. ռեսուրսների մոբիլիզացում անվտանգ և կանաչ ապագայի համար» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում խոսել է ականապատված տարածքների խնդրից՝ մեղադրելով Հայաստանին:

«Ադրբեջանը շուրջ 30 տարվա հակամարտությունների և Հայաստանի կողմից իր հողերի օկուպացիայի արդյունքում տառապում է իր տարածքների ականազերծման խնդրից և աշխարհի ամենաաղտոտված երկրների շարքում է։ Ըստ նախնական գնահատականների՝ երկրի մոտ 12 տոկոսն աղտոտված է 1.5 միլիոն ականներով և անհայտ քանակությամբ չպայթած զինամթերքով»,- ասել է Բաքվի բռնապետը:

Ալիևը հրապարակել է թվեր՝ նշելով տուժած քաղաքացիների թիվը: Հատկանշական է, որ նա ականների մասին տարբեր համաժողովներին հայտնում է տարբեր թվեր՝ պնդելով, թե դրանց թիվն ավելացել է:

«2020 թվականի պատերազմի ավարտից մինչ օրս մեր քաղաքացիներից 361-ը, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են, ականների զոհ են դարձել, որոնցից 68-ը զոհվել են, 293-ը` ծանր վիրավորվել։ Ընդհանուր առմամբ, Բաքվի Հանրապետության (խմբ.) դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի սկզբից ի վեր մեր ավելի քան 3400 քաղաքացի, այդ թվում՝ 358 երեխա և 38 կին, տուժել է ականներից։ Ականներից տուժածների թվի ամենօրյա աճի հիմնական պատճառներից է Բաքվի Հանրապետության (խմբ.) տարածքում Հայաստանի` իր իսկ տեղադրած ականների ճշգրիտ քարտեզներ տրամադրելուց հրաժարումը, ինչպես նաև ճանապարհներին, գերեզմանատներում և քաղաքացիական այլ օբյեկտների ետևում գտնվող պայթուցիկ թակարդների տեղադրումը»,- նշվում է ուղերձում։

Добавить комментарий

From the author