Արևմուտքը Երևանին և Բաքվին հակասությունների կարգավորման համար միջնորդություն է պարտադրում. Բելոուսով

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը Ռուսաստանի հետ դիմակայության իրենց որդեգրած ուղեգծով լարվածության աճ են առաջացնում Վրաստանում և հայ-ադրբեջանական հարաբերություններում: «Լուրերի» հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Ալմաթիում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:

«Հյուսիսատլանտյան դաշինքի առանձին երկրներ ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը Կովկասում, դրանով իսկ հասանելիություն ստանալ Կասպից ծովի ռեսուրսներին և ուղիղ ելք ունենալ դեպի Կենտրոնական Ասիա։ Ապակայունացվում է իրավիճակը, և ֆինանսավորվում են բողոքի ակցիաները Վրաստանում, որտեղ ակտիվ հակառուսական գործողություններ են իրականացվում»,- ասել է Բելոուսովը:

Նրա խոսքով՝ Հայաստանին և Բաքվին (խմբ.) էլ հակասությունների կարգավորման համար պարտադրվում է արևմտյան միջնորդություն:

«Առաջարկվում է խաղաղության պայմանագիր կնքել բացառապես արևմտյան հարթակներում և նրանց թելադրանքով: Հատուկ մտահոգություն են առաջացնում Վաշինգտոնի և Բրյուսելի ծրագրերը՝ անվտանգության և պաշտպանության ամրապնդման պատրվակով մեր հայ գործընկերներին իրենց շահերի տիրույթում ներգրավելու համար»,- կարծիք է հայտնել ՌԴ պաշտպանության նախարարը:

Добавить комментарий

From the author