11

Հայաստանն անխուսափելիորեն ենթարկվելու է նոր հարձակումների․ Արմեն Այվազյան

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը գրում է. «2024 թ. Ուկրաինայում ստեղծվել են «Անօդաչու համակարգերի ուժեր», որոնք միավորում են անօդաչու և ռոբոտային համակարգերը հատկապես պաշտպանության մեջ առավել արդյունավետորեն օգտագործելու նպատակով։ Իսկ այսօր նշանակվել է այդ նոր զորատեսակի գլխավոր հրամանատարը՝ ոմն գնդապետ Սուխարևսկին։

Կարծում եմ` մեզանում առավել քան անհրաժեշտ է այդպիսի զորատեսակի ստեղծումը։ Ցավոք, վերջին տասնամյակներում (էլ չասած վերջին տարիների մասին) ՀՀ ԶՈՒ-ում նորարարական կառուցվածքային լուծումներ չեն մշակվել ու ներդրվել, թեև այդ կարգի հիմնավորված առաջարկություններ արվել են, այդ թվում՝ իմ կողմից։

Ասողին լսող է պետք, որը չի եղել ու դեռ չկա։ Այնինչ Հայաստանն անխուսափելիորեն ենթարկվելու է նոր հարձակումների։ Թանկ է ամեն օրն ու ժամը»։

Добавить комментарий

From the author