Կրակոցներ միշտ կարող են լինել, նույնիսկ լիակատար խաղաղության պարագայում․ Անդրանիկ Քոչարյան

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Վերջին երկու օրերին Բաքվի պաշտպանության նախարարությունն իր տարածած ապատեղեկություններով ագրեսիայի հիմք չի ստեղծում։ Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ։

Պատգամավորը նման կարծիք ունի՝ հիմնվելով ընթացող, խաղաղությանը միտված գործընթացների վրա։

«Հերքումը հիմք է, որ ադրբեջանական կողմն էլ ճշտի, թե կրակոցներ ինչ բնույթի և որտեղից են եղել, մենք էլ պետք է ճշտենք, թե ինչ կրակոցներ են, եթե եղել են։ Բայց համոզված եմ, որ կրակոցներ չեն եղել։ Կրակոցներ միշտ կարող են լինել, նույնիսկ լիակատար խաղաղության պարագայում, կրակոցներ, որոնք հրահանգված չեն․ զինվորական է, կարող է՝ խմել է, մի հատ էլ կրակել է, բայց ոչ մեր կողմից, կարող է՝ իրենց կողմից»,- ասել է Քոչարյանը։

Հիշեցնենք` Բաքուն երեկ և այսօր հայտարարել է, թե իբր հայկական ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է այդ հաղորդագրությունները։

Добавить комментарий

From the author