detq

Իսլամական երկրները պետք է գործնական քայլեր ձեռնարկեն՝ կանխելու Իսրայելի հանցագործությունները․ Ալի Բաղերի Քանի

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հեռախոսազրույց է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար  Հոսեյն Էբրահիմ Թահայի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Բաղերի Քանին շեշտել է՝ իսլամական երկրները պետք է գործնական քայլեր ձեռնարկեն՝ Ռաֆահում Իսրայելի հանցագործությունները կանխելու համար։ Այս համատեքստում նա առաջարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստ անցկացնել և վճռական դիրքորոշում հայտնել Իսրայելի ցեղասպան ռեժիմի գործողությունների վերաբերյալ։

Հոսեյն Էբրահիմ Թահան դատապարտել է սիոնիստների ոճրագործությունները և ընդգծել դրանք կանխելու նպատակով իսլամական երկրների կողմից  գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։ 

Կողմերը հավելել են, որ արդեն ութ ամիս շարունակ Արևմուտքի ու ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելը շարունակում է զանգվածային ջարդեր իրականացնել Գազայի հատվածում։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր նահատակվել է ավելի քան 37 հազար պաղեստինցի։

Добавить комментарий

From the author