detq

ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում. Մեդվեդև

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ, ներկայումս այդ երկրի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը վստահ է, որ ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին նա նշել է «Ռոսիյսկայա գազետա»-ում հրապարակված իր հոդվածում։

Մեդվեդևը շեշտել է՝ Արևմուտքը չի պատրաստվում Հայաստանին հրավիրել Եվրամիություն, Ուկրաինան ևս մոտ ապագայում դրան չի հասնի։

«Ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ ամրացված ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակում դաշնակցային հարաբերություններով, վաղուց դարձել է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների աչքի փուշը։ Զգալի ուժեր են տեղակայվել Անդրկովկասյան հանրապետությունը եվրատլանտյան ճամբար քաշելու համար»,- կարծում է նա։

Մեդվեդևի համոզմամբ՝ «ոսկու սարեր», այդ թվում՝ անդամակցություն Եվրամիությանը, Երևանին առաջարկում են լիակատար հավատարմության դիմաց։

«Բայց մի խաբեք ձեզ. նման խոստումները պարզապես խայծ են նեոգաղութային մկան թակարդում։ Ոչ ոք մտադիր չէ բացել «էլիտայի ակումբի» դռները հայ ժողովրդի առաջ: Հարցրեք նեոբանդերականներին՝ արդյոք նրանց հաջողվեց անդամակցել ԵՄ-ին։ Ոչ, և նրանք շուտ դա չեն տեսնի: Իսկ ընդհանրապես կտեսնե՞ն»,- ասել է նա։

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահը որպես օրինակ բերել է Վրաստանը՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքով, ինչը դուր չի եկել ԱՄՆ-ին և Եվրամիությանը։

«Եվ ի՞նչ: Արդյունքում՝ պատժամիջոցներ։ 2024 թվականի մարտին Եվրախորհրդարանի կողմից ընդունված ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման մասին բանաձևն իրականում սովորական թղթի կտոր է առանց պարտավորությունների»,- հավելել է նա։

Добавить комментарий

From the author