Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից միայն իր վրա կազդի. Կարտապոլով

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու հնարավոր որոշումը չի ազդի կազմակերպության պաշտպանունակության վրա, այլ միայն կազդի Հայաստանի պաշտպանունակության վրա: «News.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին RIA Novosti-ին ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։

«Սա կազդի միայն Հայաստանի պաշտպանունակության վրա և ոչ մի այլ բանի վրա, այնպես որ, իհարկե, այս որոշումը հայկական կողմինն է։ Բայց փաստն այն է, որ, ցավոք, որոշումը կկայացնի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով, սա ողբերգություն է»,- ասել է Կարտապոլովը։ Պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ ողջախոհությունը կհաղթի հենց հայ ժողովրդի մեջ, ոչ թե երկրի ղեկավարության։ 

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անդամակցության սառեցումից հետո հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից երկրի դուրս գալը։ Նրա խոսքով, տեսականորեն իրավիճակը ՀԱՊԿ-ի շուրջ կարող է փոխվել, եթե Բելառուսը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, կամ Բելառուսի նախագահը «ներողության խոսքեր գտնի, որոնք ընդունելի կլինեն հայ ժողովրդի համար»։

Добавить комментарий

From the author