detq

Ցանկանում ենք, որ Չինաստանը հարգի մեր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը․ Զելենսկի

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է, որ Չինաստանը հարգի իր երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Ըստ «Դետք»-ի՝ ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ այս մասին Զելենսկին ասել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով կայացած գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում։

Ուկրաինայի նախագահը դժգոհել է, որ Չինաստանը չի մասնակցել գագաթնաժողովին՝ համոզմունք հայտնելով, որ Պեկինը կարող է օգնել Կիևին։

«Մենք ցանկանում ենք, որ Չինաստանը հարգի մեր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Ես հավատում եմ, որ Չինաստանը կարող էր օգնել մեզ։

Ինչ վերաբերում է ընկերներին, ապա ընկերները նրանք են, ովքեր օգնում են, երբ բարդ պահ է, ես կցանկանայի, որ Չինաստանը դառնա Ուկրաինայի բարեկամը, լուրջ տնտեսական գործընկերը։

Ուկրաինան միշտ հարգել է Չինաստանի տարածքային ամբողջականությունը և Չինաստանը թշնամի չի համարել»,- հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։

Добавить комментарий

From the author