Հայաստանի անվտանգության ապահովման համար ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա․ Գալուզին

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Վաշինգտոնն ու Բրյուսելը հսկայական ճնշում են գործադրում հետխորհրդային երկրների վրա՝ փորձելով սահմանափակել Ռուսաստանի հետ փոխգործակցությունը։ «Լուրերի» հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Комсомольская правда» թերթի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով՝ դրա լավագույն օրինակն Ուկրաինան է։

Գալուզինն անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին։ «Անկեղծորեն բարձր ենք գնահատում Հայաստանի հետ կապերը, աշխատում ենք դրանք կառուցել փոխադարձ հարգանքի վրա և փոխշահավետ ձևով»,- ասել է ռուս դիվանագետը՝ կարծիք հայտնելով, թե Արևմուտքը, հակառակը, փորձում է «օգտագործել Հայաստանը որպես Ռուսաստանի և Հարավային Կովկասի երկրների դեմ հիբրիդային պատերազմի գործիք»։

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը խոսել է նաև ՀԱՊԿ-ից, նշել՝ Հայաստանի անվտանգության ապահովման համար գործուն այլընտրանքային այլ մեխանիզմ չկա։

«ՀԱՊԿ-ի աշխատանքներին Երևանի լիարժեք մասնակցությունը համապատասխանում է հայ ժողովրդի իղձերին, ծառայում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործին»,- նշել է դիվանագետը։

Добавить комментарий

From the author