452

Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR-ի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Ֆրանսիան շարունակում է ամրապնդել պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ, Ֆրանսիայում, Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո, X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։

Նա նշել է, որ ջերմ և արդյունավետ երկխոսություն է ունեցել Պապիկյանի հետ, ինչպես նաև կնքվել է CAESAR-ի ձեռքբերման պայմանագիրը։  Լըկորնյուն սա կարևոր իրադարձություն է որակել։

Caesar-ը 155մմ տրամաչափի ինքնագնաց հաուբից է, որի հեռահարությունն առավել առաջադեմ արկերի կիրառման դեպքում գերազանցում է 50 կիլոմետրը:

Այն ակտիվորեն կիրառվում է Ուկրաինայում ընթացող պատերազմում: 2023-ի դեկտեմբերին Ֆրանսիայի Սենատը հորդորել էր հնարավորինս արագացնել Հայաստանին հաուբիցների ուսումնասիրության հարցը:

 

 

Добавить комментарий

From the author