deta

Թուրք-իրանական սահմանի 173 կմ-անոց հատվածում պարսպի կառուցումն ավարտվել է

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Ժամանակակից Թուրքայի Վանի նահանգի տարածքում ավարտվել է թուրք-իրանական սահմանին կառուցված անվտանգության պարսպի 173-րդ կիլոմետրանոց հատվածի կառուցումը, իսկ 163-րդ կիլոմետրանոց հատվածում տեղադրվել է 3 շարք փշալար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Վանում, որտեղ Իրանի հետ սահմանի ամենաերկար հատվածն է, թուրքական կողմն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները՝ կանխելու համար ապօրինի սահմանահատումներն ու մաքսանենգությունը:

Վանում ապօրինի սահմանահատումները, մաքսանենգությունն ու ահաբեկիչների ներթափանցումը կանխելու նպատակով ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները։

Բացի դրանից՝ սահմանի երկայնքով շարունակվում է անվտանգության պարսպի կառուցումը, որի երկարությունը կազմում է 295 կիլոմետր։ Սպաներն արդեն 173 կիլոմետրանոց հատվածի երկայնքով բետոնե պատ են տեղադրել և այժմ աշխատում են մնացած հատվածների վրա: Պարիսպը կառուցվում է անօրինական գործողությունների և ահաբեկիչների ներթափանցումը կանխելու միջոցառումների շրջանակում։

Սահմանապահ բրիգադները երեք շարք փշալար են տեղադրել 163 կմ երկարությամբ բետոնե պատի երկայնքով, փորել 347 կիլոմետր խրամատ, միաժամանակ վերականգնում են վնասված տարածքները: Անվտանգության ուժերն իրենց վերահսկողության տակ գտնվող սահմանագիծը հսկում են 24/7 ռեժիմով։

Նշվում է, որ այդ նպատակով կիրառվում են շարժման սենսորներ, ջերմազգայուն տեսախցիկներ, գիշերային տեսողության հեռադիտակներ, օպտիկական աշտարակներ և անվտանգության պարիսպ։ Անօդաչու թռչող սարքերի և այլ սարքավորումների օգնությամբ անվտանգության ուժերն արագ արձագանքում են անօրինական գործողություններին՝ փորձելով կանխել սահմանահատումները։

 

Добавить комментарий

From the author