deta

Իրանում կայացել է նախագահական ընտրությունների առաջին հեռուստաբանավեճը

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանում Իսլամական Հանրապետությունում կայացել է արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների առաջին մեծ հեռուստաբանավեճը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ նախագահի թեկնածուների՝ Մասուդ Փեզեշքիանի
Մուսթաֆա Փուրմոհամմադիի, Սայիդ ՋալիլիիԱլիռեզա ԶաքանիիՍեյեդ Ամիրհոսեյն Ղազիզադե Հաշեմիի և Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆի հեռուստաբանավեճում վերջիններս ներկայացրել են իրենց ծրագրերը, որոնցում առանձնահատուկ ուշադրություն են դարձրել տնտեսական խնդիրներին։ Բանավեճի շրջանակում Իրանի նախագահի թեկնածուները պատասխանել են հաղորդավարի, ինչպես նաև իրենց մրցակիցների հնչեցրած հարցերին։

Բանավեճն անցկացվել է 3 հիմնական փուլով, որի ընթացքում յուրաքանչյուր փուլում յուրաքանչյուր թեկնածու առաջին 4 րոպեում պատասխանել է փորձագետների հարցերին, իսկ երկրորդ 4 րոպեում արձագանքել մյուս թեկնածուների հայտարարություններին։ Բանավեճի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր թեկնածու 6 րոպեում ամփոփել է իր ելույթը։

Հիշեցնենք, որ Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։ Նախագահի 6 թեկնածուներից հիմնական ընտրապայքարն ընթանում է Սայիդ Ջալիլիի և Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆի միջև։

 

Добавить комментарий

From the author