deta

Ալի Բաղերի Քանին Բայրամովին հայտնել է Գազայում հրադադար հաստատելու անհրաժեշտության մասին

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին մուսուլմանների զոհաբերության տոնի (Քուրբան բայրամ - խմբ.) շնորհավորական ուղերձ է հղել Բաքվի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ ուղերձում Ալի Բաղերի Քանին ընդգծել է Գազայի հատվածում սիոնիստական ​​ռեժիմի կողմից վարվող պատերազմին վերջ տալու անհրաժեշտությունը: Նա նաև հույս է հայտնել, որ միասնության և համերաշխության ամրապնդման միջոցով իսլամական ումման (համայնք - խմբ.) ականատես կլինի Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և ցեղասպանության ավարտին։

Իսլամադավան երկրների արտաքին գործերի նախարարներին ուղղված իր ուղերձում Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը զոհաբերության տոնը արժեքավոր հնարավորություն է համարել իսլամական երկրների միջև համերաշխությունն ամրապնդելու համար։ Նա իր գործընկերներին հիշեցրել է նաև աշխարհում արդարության և խաղաղության իրականացման պատասխանատվության մասին։

Հիշեցնենք, որ Գազայի հատվածում պատերազմը շարունակվում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր։

Добавить комментарий

From the author