sd

Մենք արդյունավետ չենք համարում Հարավային Կովկասում Ֆրանսիայի վարած քաղաքականությունը․ Հաջիև

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Լրագրողներին տված հայտարարության մեջ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն ասել է․ «Ֆրանսիայի քաղաքականությունը վտանգավոր քաղաքականություն է, որը չի նպաստում Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։ Ուստի Ֆրանսիայի ռազմականացման քաղաքականությունը, հատկապես Հայաստանին հարձակողական մահաբեր զենքի տրամադրումը և հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության ընդլայնումը լուրջ մտահոգության տեղիք են տալիս։ Մենք կարծում ենք, որ Ֆրանսիան՝ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ, պետք է ավելի պատասխանատու քաղաքականություն վարի»։

Խեղաթյուրելով իրականությունը՝ ադրբեջանցի պաշտոնյան նշել է, թե իբրև Հայաստանը ագրեսոր պետություն է։ Ակնհայտ է, որ թշնամու քարոզչությունը պետական վերահսկողությամբ է իրականացվում, ինչը վերջին օրերին բավականին ակտիվորեն մամուլում է հայտնվում։ 

Добавить комментарий

From the author