Detq

Ադրբեջանում զորավարժություն են անցկացրել ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումները

Հեղինակ
Անուշ Մուրադյան

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, հայտնում է, որ ընթացիկ տարվա պլանի համաձայն դաշտային պայմաններում անցկացված մարտավարական-հատուկ զորավարժություններին մասնակցել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումները։

Ըստ զորավարժության սցենարի՝ դրանք բերվել են մարտական պատրաստվածության աստիճանի, տեղակայվել նշանակված շրջանում։ Զորավարժությունների ընթացքում մշակվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանությունը ծրագրելու, ստորաբաժանումներին իրազեկելու գործողություններ։

Добавить комментарий

From the author