5

Թուրքիան չի օգտագործում պետականության անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն, այլ միայն աշխարհագրականը՝ Հայաստան. Արա Պապյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի կողմից «Պաղեստինի պետության ճանաչումը»։

Ուշադրություն դարձրեք վերջին տողին՝ Թուրքիան բացահայտ ասում է, որ դա իր շնորհիվ է․ «Թուրքիա կշարունակի իր ջանքերը որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»։

Ուշադրություն դարձրեք նաև, որ խոսելով Հայաստանի Հանրապետության պետական գործառույթի մասին, չի օգտագործում պետականության անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն, այլ երկու անգամ միայն աշխարհագրականը՝ Հայաստան»։

 

52

Добавить комментарий

From the author