75257

Արտաքին դերակատարներին Հայաստանը տրանպորտային-լոգիստիկ առումով հետաքրքիր է այլևս բացառապես «Զանգեզուրյան միջանցքի» մասով. փորձագետ

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը ֆեյսբուքյան էջում գրում է. ««Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքը դինամիկ տեմպերով շարունակվում է կյանքի կոչվել՝ փաստացի շրջացնելով Հայասատանը՝ իր «խաղաղության խաչմերուկներով» ու նման այլ մտացածին նախաձեռնություններով:

Օրերս Իրանում շահագործման հանձնվեց Ռեշտ-Կասպյան երկաթուղին, որը, իր հերթին, իրանա-ադրբեջանական Քազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու մաս է կազմում: Վերջինս էլ «Հյուսիս-Հարավ» միջանցքի Կովկաս-Կասպյան հատվածի առանցքներից է:

Նույն տրամաբանությամբ ու դինամիկայով է ընթանում նաև Իրան-Ադրբեջան-Ռուսաստան՝ Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորումը, ինչին արդեն բազմիցս անդրադարձել եմ:

Արտաքին դերակատարներին Հայաստանը տրանպորտային-լոգիստիկ առումով հետաքրքիր է այլևս բացառապես «Զանգեզուրյան միջանցքի» մասով: Միջազգային նշանակության ոչ մի հաղորդակցություն չի անցնելու շրջափակվող Հայաստանով՝ ոչ «Հյուսիս-Հարավը», ոչ «Արևելք-Արևմուտքը», քանզի երկուսի ներքո էլ հիմնական նախագծերը կամ արդեն կյանքի են կոչվել կամ արդեն գտնվում են իրագործման փուլում»:

 

 

Добавить комментарий

From the author