դետք

Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Լիբանանը դառնա հերթական Գազա. Գուտերեշ

Հեղինակ
Անուշ Մուրադյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախօրեին ասել է, թե անհրաժեշտ է կանխել Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնումը,  հակառակ դեպքում Լիբանանը կարող է դառնալ հերթական Գազա։

Այդ մասին նա հայտարարել է Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողների հետ զրույցում: Գուտերեշը խոր մտահոգություն է հայտնել Իսրայելի ու Լիբանանում տեղակայված «Հիզբոլլահի» միջև ընդհարումների և «ռազմական հռետորաբանության» առնչությամբ:

«Մեկ չմտածված քայլ, մեկ սխալ հաշվարկ, և կարող է առաջանալ աներևակայելի աղետ: Եկեք հստակ փաստենք, որ տարածաշրջանի ժողովուրդը և աշխարհը չեն կարող թույլ տալ, որ Լիբանանը դառնա ևս մեկ Գազա»,- ասել է Գուտերեշը:

Նա կոչ է արել կողմերին շտապ վերահաստատել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի ամբողջական կատարումը և անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները:

2006 թվականին ընդունված թիվ 1701 բանաձևը նախատեսում է Իսրայելի և «Հիզբոլլահի» միջև հրադադար, Հարավային Լիբանանից իսրայելական ուժի հեռացում և ապառազմականացված գոտու ստեղծում:

Աղբյուրը՝ «Ազատություն»

Добавить комментарий

From the author