detq

Իսրայելն Իրանին աղաչում էր ձեռնպահ մնալ պատասխան հարվածից. ԻՀՊԿ հրամանատար

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ստորաբաժանման հրամանատար Ամիր Ալի Հաջըզադեն հայտարարել է, որ Իսրայելում փշաքաղվել էին Իրանի պատասխան հարվածի հեռանկարից և Թեհրանին աղաչում էին զերծ մնալ հետագա գործողություններից։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաջըզադեն շեշտել է, որ Իսրայելի իշխանությունները լրջագույն սխալ են թույլ տվել՝ ապրիլի սկզբին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա հարձակվելով։

«Իրանի պաշտոնատար անձինք պատերազմի չեն ձգտում։ Միևնույն ժամանակ Թեհրանում որոշակի կարմիր գծեր են պահպանում, որոնք իսրայելցիները հաշվի չեն առել։ Նրանք  չէին սպասում, որ Իրանը կարձագանքի»,- ասել է նա։

Իրանցի հրամանատարը նշել է, որ իսրայելցի պաշտոնյաներն ապրիլի 10-ին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ելույթից հետո իմացել են պատժիչ հարված հասցնելու՝ Իրանի վճռական որոշման մասին, երբ վերջինս հայտարարել է, որ Թել Ավիվը Իրանի դիվանագիտական​​ներկայացուցչությանը մահացու հարված հասցնելու համար պետք է պատժվի և կպատժվի։ Նրա խոսքով՝ իսրայելցի պաշտոնյաներն իրենց սպառնալիքները փոխանցել են միջնորդների միջոցով։

«Բայց մի քանի օր անց նրանք հասկացան, որ Իրանը ուշադրություն չի դարձնի սպառնալիքներին և մտածում է հակահարված տալ իր տարածքից, այլ ոչ թե տարածաշրջանի դաշնակից խմբավորումներից»,- ասել է Հաջըզադեն:

Իրանցի գեներալը հավելել է, որ իսրայելական իշխանությունները որոշ հարևան երկրների իրենց գործընկերներին խնդրել են իրանցի զինվորականներին համոզել նվազեցնել իրենց պատասխան քայլերի ինտենսիվությունը։

 

Добавить комментарий

From the author