detq

Իրանը նախազգուշացրել է Իսրայելին «Հիզբոլլահի» դեմ լայնածավալ պատերազմի հետևանքների մասին

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետությունը նախազգուշացրել է Իսրայելին լիբանանյան «Հիզբոլլահ» շարժման դեմ լայնածավալ պատերազմի հետևանքների մասին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ ուրբաթ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ Իսրայելը վերջնարդյունքում պարտվածի վիճակում կհայտնվի Լիբանանի դեմ ցանկացած ռազմական գործողությունում։

«Անկասկած, այդ պատերազմում կլինի մեկ պարտված՝ սիոնիստական վարչակարգը։ Դիմակայության «Հիզբոլլահ» լիբանանյան շարժումը կարող է պաշտպանել իրեն և Լիբանանը։ Գուցե եկել է այդ անօրինական վարչակարգի ինքնաոչնչացման ժամանակը»,- հայտնել է Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունը։

Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտնել է, որ հաստատել է Լիբանանի ուղղությամբ հարձակման համար ռազմական գործողությունների վերջնական ծրագրերը: Բարձրաստիճան զինվորականները նաև որոշում են կայացրել շարունակել զինվորների մարտունակության բարձրացումը երկրի հյուսիսում:

Добавить комментарий

From the author