detq

Իրանում արտահերթ նախագահական ընտրությունների համար շուրջ 60 հազար ընտրատեղամաս է ստեղծվել

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության ընտրական շտաբի ղեկավար Մոհամմադ Թաղի Շահչերաղին հայտարարել է, որ երկրում գրեթե 60 հազար ընտրատեղամաս է պատրաստվել, որպեսզի մարդիկ կարողանան քվեարկել հունիսի 28-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում։

Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ այս ընտրատեղամասերից մի քանիսը շարժական են, և մարդիկ կարող են քվեարկել, ընդհանուր առմամբ, 90․000 ընտրատեղամասում։ Նրա խոսքով՝ սարքավորումներ և պարագաներ են ուղարկվել երկրի բոլոր նահանգներ՝ 3500 ընտրատեղամասում նախընտրական գործողություններ անցկացնելու համար։

Հիշեցնենք, որ Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։

Արտահերթ ընտրությունները հարևան երկրում նշանակվել էին այն բանից հետո, երբ մայիսի 19-ին Բաքվից վերադառնալիս Իրանի նախագահական ուղղաթիռը վթարի էր ենթարկվել, որի հետևանքով զոհվել էին այդ երկրի 8 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` նախագահ Էբրահիմ Ռայիսին և ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

 

 

Добавить комментарий

From the author