detq

Չելիքն անդրադարձել է Պաղեստինը որպես պետություն ճանաչելու Հայաստանի որոշմանը

Հեղինակ
Անուշ Մուրադյան

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի նիստից հետո մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Պաղեստինը որպես պետություն ճանաչելու վերաբերյալ Հայաստանի որոշմանը։ Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնել է թուրքական «TRT Haber» լրատվական կայքը։
Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ Պաղեստինն ու Գազայի հատվածը բոլորի համար առաջնային խնդիրներ են և այս համատեքստում անդրադարձել է Հայաստանի որոշմանը. «Ինչպես Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան, Սլովենիան, այնպես էլ Հայաստանը Պաղեստին պետությունը ճանաչելու որոշում է կայացրել։ Դրանից գոհունակություն զգացինք»:

Добавить комментарий

From the author