frtg

Ադրբեջանցի լրագրողներն այցելել են օկուպացված Հադրութի զորամաս

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Ադրբեջանցի լրագրողները ծանոթացել են զորամասի պայմաններին, զենք-զինամթերքին, սննդին, զինվորականների համազգեստին ու կենցաղային պայմաններին։

Զենքերի մասին տեղեկացրել է ադրբեջանական բանակի հրամանատար Ռեալ Ջաֆարովը։

Նա նշել է, որ RPG 40 մմ անհատական ​​զենքը նախատեսված է խրամատներում և լեռներում հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու համար. «6․3 կիլոգրամ քաշով այս զենքը ադրբեջանական արտադրության է, այն ավտոմատ նռնականետ է և ունի 1000 մետր հեռահարություն։ Մյուս զենքը ադրբեջանական արտադրության «Իսթիքլալ» զենքն է։ Այն նախատեսված է հակառակորդի հնարավոր դիպուկահարներին խոցելու համար։ Զենքի հեռահարությունը 7000 մետր է, այն կշռում է ավելի քան 35 կիլոգրամ»։ 

Մեկ այլ զինվորական նշել է, որ այստեղ ցուցադրված «Cargo 2» հարվածային անօդաչու թռչող սարքը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու համար: Սարքը Թուրքիայի արտադրության է և օգտագործվել է Արցախում ահաբեկչական (խմբ․) գործողություններում։ 

Թշնամի պետությունը «խաղաղության» շրջանին զուգահեռ փորձում է անհիմն մեղադրել Հայաստանին զինվելու մեջ և միաժամանակ հայտնել, որ ադրբեջանական արտադրության զենքերը նախատեսված են հակառակորդին ոչնչացնելու համար։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջին շրջանում  հատկապես հետին պլան է մղվել, ինչը, կարող ենք ենթադրել, կապված է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի` «COP29»-ի հետ։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Добавить комментарий

From the author