դետք

Իրանահայ պատգամավորը կարևորել է ընտրություններում հայկական համայնքի ակտիվ մասնակցությունը

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանում Թեհրանի հյուսիսային իրանահայության ներկայացուցիչ Արա Շահվերդյանը կարևորել է առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններում հայկական համայնքի ակտիվ մասնակցությունը։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Շահվերդյանն ասել է Թեհրանում կայացած «Ծառայության ճանապարհին» հանդիպման ժամանակ։

Հաղորդվում է, որ միջոցառումը կայացել է Թեհրանի իրանահայ արհեստավորների միության նիստերի դահլիճում, և այն նվիրված էր Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ու վերջինիս հետ զոհված պաշտոնյաների հիշատակին։

Շահվերդյանն իր  խոսքում բարձր է գնահատել Էբրահիմ Ռայիսիի կառավարման շրջանում արձանագրված ձեռքբերումները։ «Նահատակ Ռայիսին իրեն համարում էր ժողովրդի ծառան  և հեղափոխության պարտապանը։ Այաթոլլա Ռայիսին հեղափոխության դինամիզմի խորհրդանիշն էր, որը դաշտ դուրս եկավ հեղափոխության սկզբնական գաղափարներից վերցված կարգախոսներով և միշտ ձգտեց ծառայել ժողովրդին»,- ասել է նա։

Կարևորելով ընտրություններին Իրանի ողջ բնակչության ակտիվ մասնակցությունը՝ Արա Շահվերդյանն ասել է, որ հունիսի 28-ին ժողովրդի հեղինակության դրսևորման և երկրի ապագա ճակատագիրը որոշելու օրն է։ 

«Ընտրությունների հիմնական արդյունքներից մեկը ժողովրդավարությունն է։ 14-րդ նախագահական ընտրությունների շրջանում կարեկցանքի բանալին, անկախ կրոնական պատկանելությունից, տնտեսական և սոցիալական իդեալներին հասնելու մարդկանց ցանկությունն է»,- եզրափակել է նա։

 

Добавить комментарий

From the author