detq

ԵՄ-ն և Ուկրաինան մտադիր են մինչև հունիսի վերջ ստորագրել անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է՝ ԵՄ-ն և Ուկրաինան մտադիր են մինչև հունիսի վերջ ստորագրել Կիևի համար անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։

«Մենք վերջնական տեսքի ենք բերում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տեքստը։ Հուսով եմ, որ աշխատանքները շատ շուտով կավարտվեն համաձայնագիրը ստորագրելու համար։ Միգուցե այս ամիս, միգուցե ԵՄ հաջորդ գագաթնաժողովի շրջանակում»,- ասել է եվրոպացի պաշտոնյան։

Բորելի համոզմամբ՝ համաձայնագիրը Ռուսաստանին ազդանշան կուղարկի ուկրաինական պետությանը Եվրամիության աջակցության մասին։

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենն ու Վլադիմիր Զելենսկին 10-ամյա անվտանգության համաձայնագիր են ստորագրել։

Համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի ռազմական արտադրանք և հետախուզական տվյալներ, ինչպես նաև կպատրաստի ուկրաինական բանակի զինվորներին և կզարգացնի երկրի ռազմարդյունաբերական համալիրը։

 

Добавить комментарий

From the author