detq

Իրանը դատապարտում է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունը

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին դատապարտել է Դաղստանում, այդ թվում՝ Դերբենդ և Մախաչկալա քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, որոնց հետևանքով մի քանի մարդ է զոհվել և վիրավորվել։

Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Քանաանին իր ցավակցությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարությանն ու ժողովրդին, հատկապես զոհվածների ընտանիքներին։ Նա հայտարարել է, որ Իրանը ցանկացած տեսակի ահաբեկչություն դիտարկում է որպես սպառնալիք մարդկային հասարակության և միջազգային անվտանգության համար։

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծել է միջազգային հանրության կողմից լուրջ վճռականության և արդյունավետ ջանքերի անհրաժեշտությունը՝ այս ընդհանուր սպառնալիքին դիմակայելու համար։

Նշենք՝ Դաղստանում հունիսի 23-ին գրոհայինների հարձակման զոհ է դարձել ավելի քան տասնհինգ ոստիկան։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է նաև մի քանի խաղաղ բնակիչ։

 

Добавить комментарий

From the author