ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Բաքվի կողմից Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձև

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Քրիս Սմիթը երկկուսակցական բանաձև են ներկայացրել, որը դատապարտում է Բաքվին Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու համար:

«Նախորդ տարի Լեռնային Ղարաբաղի վրա Բաքվի (խմբ.) հարձակումը հանգեցրեց հայ համայնքի ոչնչացմանը, որը դարեր շարունակ այդ տարածաշրջանն իր տունն էր համարում: Բաքվի (խմբ.) գործողությունները համապատասխանում են էթնիկ զտման բոլոր սահմանումներին և պետք է դատապարտվեն որպես այդպիսին։ Մեր բանաձևը սահմանում է հայ ժողովրդի դեմ իրականացված վայրագությունների հստակ ցանկը և նախանշում է այն կարևոր քայլերը, որոնք ԱՄՆ-ն պետք է ձեռնարկի արդարության ապահովման ու այդ հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու համար»,- նշել է Էշուն:  

Սմիթն իր հերթին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Բաքվի իրականացրած էթնիկ զտումները չեն չեզոքացնում նրանց՝ իրենց հայրենիքում խաղաղ և ազատ ապրելու իրավունքը։

«Մեր երկկուսակցական օրինագիծը Բայդենի վարչակազմին կոչ է անում վճռականորեն աջակցել հայերի իրավունքներին Բաքվի Հանրապետության (խմբ.) կառավարության շարունակական հանցագործությունների դեմ՝ նրա անողոք բռնապետ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ»,- նշել է Սմիթը։

Добавить комментарий

From the author