01

Բաքվի վարչախումբը թեև փորձում է, իբր, չեզոքություն պահպանել, սակայն վերլուծությունը բացահայտում է իրական պաշտոնական տրամադրությունները. իրանագետ

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Բաքվի բարբարոսական վարչախումբը թեև պաշտոնապես փորձում է, իբր, չեզոքություն պահպանել Իրանի նախագահի երկու թեկնածուների նկատմամբ, սակայն դրա քարոզչամեքենայի նյութերի վերլուծությունը պարզորոշ բացահայտում է արհեստածին Ադրբեջանում տիրող իրական պաշտոնական տրամադրությունները։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Բաքվում կարծում են, որ բարեփոխական Մասուդ Փեզեշքիանի և պահպանողական Սայիդ Ջալիլիի՝ ընտրությունների երկրորդ փուլ անցնելը ստեղծել է «հաղթանակ - հաղթանակ» իրավիճակ, որովհետև Փեզեշքիանի ընտրության դեպքում Իրանը կունենա, իբր, «էթնիկ ադրբեջանցի», իսկ Ջալիլիի պարագայում ծայրահեղ հակաամերիկյան նախագահ։

Եթե առաջին դեպքում հաշվարկն այն է, որ Փեզեշքիանի մերձավոր շրջապատի որոշ պանթյուրքիստներ կխոչընդոտեն Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացումը, ապա Ջալիլիի ընտրության պարագայում հույսեր կան, որ արհեստածին Ադրբեջանը էլ ավելի կկարևորվի ԱՄՆ-ի տեսանկյունից։

Մինչդեռ Բաքվի բարբարոսական վարչախումբը չի հաշվարկել մեկ այլ՝ նույնպես հնարավոր զարգացում, երբ, դիցուք, Փեզեշքիանի ընտրությունից հետո Իրանի պետական համակարգը կարող է չեզոքացնել և լուսանցք մղել նշված պանթյուրքիստներին, ինչի արդյունքում Իսլամական Հանրապետության նոր նախագահը կարող է հենց արհեստածին Ադրբեջանի բնակչության կողմից դիտարկվել՝ որպես յուրային և դառնալ գլխացավանք անձամբ Բաքվի բռնապետի համար»,- գրել է նա։

Добавить комментарий

From the author