detq

Արևմուտքը փորձում է Մոսկվայի բարեկամներին պոկել նրա հետ համագործակցությունից. ՌԴ ԱԳՆ

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանի Դաշնության բարեկամներին պոկել վերջինիս հետ համագործակցությունից։ Ըստ «Դետք»-ի՝ ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը՝ անդրադառնալով Հայաստանին ու Բաքվի Հանրապետությանը ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովին հրավիրելու որոշմանը։

«Սա ամերիկացիների՝ իրենց կործանարար ազդեցությունն աշխարհի բոլոր տարածաշրջաններում տարածելու փորձերի ևս մեկ օրինակ է։ Եվրոպայում թույլ կամք ունեցող արբանյակների լիակատար ներողամտությամբ Վաշինգտոնը խնդիր է դնում մեր ընկերներին և հարևաններին պոկել Ռուսաստանի հետ համագործակցությունից»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն  Երևանին և Բաքվին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կայանալիք գործընկերների հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում։


 

Добавить комментарий

From the author