Հարցում Բաքվի Հանրապետությունում. հարցվողների 83.8 տոկոսը կողմ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

«News.am»․ Սոցիալական հետազոտությունների ադրբեջանական կենտրոնը հարցումներ է անցկացրել բնակչության շրջանում՝ պարզելու հանրային կարծիքը Բաքվի Հանրապետության (խմբ.) և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարների հարցում։

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, հարցման արդյունքներով, որն իրականացվել է 2024 թ. հունիսին, «Պաշտպանո՞ւմ եք արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրումը Բաքվի Հանրապետության (խմբ.) և Հայաստանի միջև» հարցին հարցվողների 83.8 տոկոսը պատասխանել է՝ «այո, աջակցում եմ», 13.5 տոկոսը պատասխանել է` «ոչ, չեմ պաշտպանում», 2.7 տոկոսը դժվարացել է հայտնել իր կարծիքը։

Հարցումներն անցկացվել են 18 և բարձր տարիքի 1152 հարցվողների շրջանում, անանունության սկզբունքով։ Հաշվի առնելով հարցվողների թիվը՝ վրիպանքը կազմում է 3 տոկոս 95 տոկոս վստահության միջակայքում։

Добавить комментарий

From the author