դետք

Իսրայելում հորդորել են ԻՀՊԿ-ն ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետությունում հուլիսի 5-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների ֆոնին Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հորդորել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «The Jerusalem Post» պարբերականը։

Իսրայելի արտգործնախարարը շեշտել է, որ Իրանի բնակչությունն իր ընտրությամբ ապացուցեց, որ փոփոխություններ է պահանջում։

«Իրանի ժողովուրդը ընտրություններում հստակ հասկացրեց, որ պահանջում է փոփոխություն և այաթոլլայի ռեժիմի դեմ ընդդիմություն: Այժմ աշխարհը պետք է ճանաչի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես ահաբեկչական կազմակերպություն և պահանջի վերացնել միջուկային ծրագիրը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Իրանում տեղի է ունեցել արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որոնցում Իսլամական Հանրապետության նախագահ է ընտրվել բարեփոխիչների թեկնածու, ծագումով թյուրքախոս Մասուդ Փեզեշքիանը՝ ստանալով ձայների  53.6%-ը։

 

 

Добавить комментарий

From the author