դ

Ֆրանսիայի ներքաղաքական իրավիճակը և Հայաստանը. ի՞նչ է կատարվում

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլը ավելի է խճճել այդ երկրի ներքաղաքական պատկերը:

Ինչպես արդեն շատերը թերեւս ծանոթ են լրահոսից, առաջին փուլի՝ աջեր, ձախեր, Մակրոն, հարաբերակցությունը երկրորդ փուլի վերջնարդյունքում ստացել է՝ ձախեր, Մակրոն, աջեր դասավորությունը:

Սա ինքնին հետաքրքիր է, բայց բոլոր դեպքերում դարձյալ որեւէ ուժ չի ստացել կառավարություն ձեւավորելու համար բավարար տոկոս: Հետեւաբար, կառավարություն կարող է ձեւավորվել միայն կոալիցիայով: Բնականաբար, առավել «խելքին մոտ» կոալիցիա դիտվում է ձախերի հետ Մակրոնի կուսակցության կոալիցիան, իհարկ ընտրությունը հաղթած ձախերի առաջնայնությամբ: Թեեւ Ֆրանսիան նախագահական կառավարմամբ պետություն է, նախագահական ինստիտուտն ունի ուժեղ լիազորություններ, այդուհանդերձ խորհրդարանի դերն էլ շոշափելի է եւ նախագահական ինստիտուտի կենսագործունեությունը չի կարող բնականոն լինել, եթե խորհրդարանում լինի քաղաքական ճգնաժամ:

Այստեղ հարց է առաջանում, թե արդյո՞ք ձախերը կգնան ճգնաժամ խթանելու ճանապարհով, ակնկալիքով, որ բերեն նախագահի հրաժարականի եւ արդեն նախագահի արտահերթ ընտրության, ակնկալելով արդեն սեփական թեկնածուի հաղթանակ:

Թե՞ այդուհանդերձ կլինի կոալիցիոն պայմանավորվածություն նախագահ Մակրոնի հետ:

Ֆրանսիայի ներքաղաքական իրավիճակը Հայաստանի համար կարեւոր հանգամանք է, հաշվի առնելով հայ-ֆրանսիական հարաբերության հարցը:

Ֆրանսիայի առնչությամբ կա նաեւ մեկ այլ հարց, որի վերրաբերյալ Հայաստանում խոսվում է քիչ, բայց որը բավականին էական խնդիր է, որ պահանջում է Երեւանից խիստ լրջմիտ դիտարկում ու մոտեցում: Խոսքն այն մասին է, որ Ֆրանսիայում բավականին «լուռ», բայց բավականին համառ ավելանում է ադրբեջանական ներկայությունը, ձեւավորելով ադրբեջանական ազդեցության գործոն: Այն իր ծավալով ու ազդեցությամբ դեռեւս բավականին հեռու է հայկական համայնքի ներուժից, բայց արդեն այսօր պետք չէ թերագնահատել մարտահրավերը, վաղը փաստի առաջ չկանգնելու համար»:

 

Добавить комментарий

From the author