86542

Բաքվի եւ Անկարայի միջեւ ստորագրված Շուշիի հռչակարգի «մենաշնորհը» խախտվեց. վերլուծաբան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Մի հանգամանք արժանացնենք ուշադրության: Օկուպացված Շուշիում ստորագրվեց Թյուրքալեզու պետությունների կազմակերպության այսպես ասած «ղարաբաղյան հռչակագիր»: Հիշենք, որ այդ գագաթնաժողովին չմասնակցեց Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ Թուրքիա-Նիդերլանդներ քառորդ եզրափակիչը ակնհայտորեն օգտագործելով որպես չմասնակցելու առիթ: 

Այսպես կոչված «ղարաբաղյան հռչակագրի» տակ իհարկե կա Թուրքիայի ստորագրությունը՝ փոխնախագահի ձեռքով, բայց այդուհանդերձ, այդպիսով փաստորեն կոտրվեց 2021 թվականի հունիսին Բաքվի եւ Անկարայի միջեւ ստորագրված Շուշիի հռչակարգի «մենաշնորհը»: 

Ի վերջո, Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ են երկրներ, որոնք այսօր Պեկինի հետ ունեն շատ ավելի սերտ փոխհարաբերություն, քան Անկարայի՝ Ղազախստան, Կիրգիզիա, Ուզբեկստան, դե, իսկ Ադրբեջանն էլ ունի արդեն ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիր Չինաստանի հետ: Այդ համատեքստում, ըստ էության, ուրվագծվում է Թյուրքալեզու պետությունների կազմակերպության աշխարհաքաղաքական տրանսֆորմացիայի միտում, որտեղ կարող են «խորհրդավոր» դերակատարում ունենալ Ռուսաստանն ու Չինաստանը:

Մեծ հաշվով, կարող ենք նկատել մի ուշագրավ հանգամանք: Այդ կազմակերպությունում կարծես թե բախվում է երկու ռասմավարություն՝ չին-ռուսական՝ Ադրբեջանի «ձեռքով», եւ բրիտանական՝ Թուրքիայի ձեռքով, որի առնչությամբ ուշագրավ մյուս հանգամանքը այն է, որ օկուպացված Շուշիում այդ գագաթնաժողովին ներկա է եղել նաեւ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության նախագահը, անկասկած ոչ առանց Թուրքիայի հավանության»:

 

Добавить комментарий

From the author